Էրդողանը՝ ՌԴ-ի կողմից հացահատիկային գործարքը դադարեցնելու մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներ այցից առաջ հրավիրված ասուլիսում անդրադարձել է նաև ՌԴ-ի կողմից հացահատիկային գործարքը չերկարաձգելուն։

«Այս նախաձեռնությունն արդեն պատմության մեջ է մտել որպես դիվանագիտական ​​կարևոր հաջողություն։ Նախաձեռնության շնորհիվ համաշխարհային շուկա է առաքվել ավելի քան 33 մլն տոննա հացահատիկային արտադրանք»,- ասել է Էրդողանը, փոխանցում է TRT Haber-ը։

Նա նշել է, որ Անկարան ակտիվացրել է դիվանագիտական ջանքերը դրա երկարձգման համար։

«Չնայած այսօր արված հայտարարությանը՝ ես կարծում եմ, որ իմ ընկեր Պուտինը ցանկանում է, որ մարդասիրական այս կամուրջը շարունակվի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ըստ նրա՝ Թուրքիայի և ՌԴ-ի ԱԳ նախարարները հեռախոսային բանակցություններ են վարելու այդ հարցով։ Էրդողանը նաև հայտնել է Պուտինի հետ այս հարցը քննարկելու մտադրության մասին։

«Երբ մենք հանդիպենք օգոստոսին, հնարավորություն կունենանք քննարկել այդ հարցերը»,- ասել է նա։

Հավելենք, որ թուրքական կողմի հաղորդմամբ՝ Պուտինը պատրաստվում է օգոստոսին այցելել Թուրքիա։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ծանուցմամբ տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին հացահատիկային գործարքը երկարաձգելու առարկության մասին։ Սևծովյան  հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Գործարքն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Վերջին անգամ երկարաթգված գործարքի ժամկետը լրանում էր հուլիսի 17-ին։

Էմմա Չոբանյան