Բելառուս է ժամանել «Վագների» երրորդ շարասյունը

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման վարձկանների շարասյունը, Ռուսաստանի և խմբի դրոշներով, ժամանել է Բելառուսի տարածք։ Այս մասին հայտնում է բելառուսական Hajun Project տելեգրամ-ալիքը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի տվյալներով՝ սա հուլիսի 11-ից Բելառուս ժամանած «Վագների» արդեն երրորդ շարասյունն է։

Նշվում է, որ շարասյունը շարժվում է Օսիպովիչի և Ցել գյուղի ուղղությամբ, որտես տեղակայված է «Վագների» դաշտային ճամբարը։ Հաղորդվում է, որ շարասյունը բաղկացած է առնվազն 20 տարբեր մեքենաներից՝ ՈւԱԶ-ներ, փիքափներ, շինարարական տեխնիկա, ավտոբուսներ, բեռնատարներ։

Ավելի վաղ Բելառուսի ՊՆ-ն հայտնել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման մարտիկները Բելառուսի տարածքային զորքերի ստորաբաժանումների հետ «որպես հրահանգիչներ» պարապմունքներ են անցկացնում։

Հավելենք, որ հունիսի 26-ին խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վագներականներին առաջարկել էր պայմանագիր կնքել ՊՆ-ի կամ այլ իրավապահ մարմինների հետ, վերադառնալ իրենց ընտանիքներ կամ մեկնել Բելառուս։ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել էր, որ նրանց առաջարկվել է տեղավորվել նախկին ռազմական ավաններում։

Էմմա Չոբանյան