Բաքուն Կիևին նոր մարդասիրական օգնություն է տրամադրել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել ուղղված Էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար միջոցներ հատկացնելու մասին։ Այս մասին այսօր տեղեկություն է տարածել Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդում է Eadaily-ն։

Փաստաթղթում ասվում է, որ «հումանիզմի սկզբունքների հիման վրա» Ադրբեջանը բազմաթիվ երկրների հումանիտար օգնություն է տրամադրում երկկողմ և բազմակողմ հիմունքներով։

Ըստ կարգադրության՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Ադրբեջանի 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված երկրի նախագահի պահուստային ֆոնդից Էներգետիկայի նախարարությանը հատկացվել է 7,6 մլն դոլար՝ էլեկտրասարքավորումների ձեռքբերման և առաքման համար։

Ադրբեջանի Ֆինանսների նախարարությանն էլ հանձնարարվել է ֆինանսավորում տրամադրել նախագահի հրամանագրում նշված չափով, իսկ երկրի նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել այս որոշումից բխող հարցերը։

Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ Կիևի իշխանություններին մարդասիրական ևս մեկ օգնություն հատկացնելու վերաբերյալ Ալիևի հրամանի մասին հայտնի է դարձել Ղրիմի կամրջի վրա պայթյունի օրը։

Տաթև Ֆռանգյան