Գործարար դաշտը անհամբեր սպասում է․ ՀՀ վարչապետը՝ հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրն առաջարկել է ձեռնպահ մնալ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» նախագծի ընդունումից: Դրանով առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի գործող դրույքաչափերը՝ ամսական մինչև 500 հազար դրամ հարկվող եկամտի համար սահմանելով 20 տոկոս, իսկ գերազանցող մասի համար՝ 25 տոկոս դրույքաչափ: 

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը Հարկային օրենսգրքում նախապատրաստում է էական փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի տնտեսական, ներդրումային միջավայրի բարելավումը: «Մինչև աշուն պետք է աշխատենք փոփոխությունների վրա, լավ կլինի, որպեսզի փորձենք առաջարկների հոսք ապահովել: Պետք է փոփոխությունների նախագծի ձևավորումը լինի հնարավորինս մասնակցային, բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավենք, որպեսզի ունենանք ռացիոնալ և փոխլրացնող առաջարկների շղթա: Նախորդ շաբաթ օրը Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում շատ լուրջ քննարկում տեղի ունեցավ նաև այս թեմայի շուրջ: Արձանագրեցինք, որ այստեղ պետք է «դուխով» փոփոխությունների գնանք: Ի վերջո, ճիշտ եզրահանգման ենք եկել, որ Հարկային օրենսգրքում ոչ թե պետք է գնանք հատվածական փոփոխությունների, այլ հետազոտական, համապարփակ աշխատանք կատարենք և հիմնարար, լուրջ փոփոխությունների գնանք: Աշնանը պետք է փաթեթն Ազգային ժողով ուղարկել, որովհետև գործարար դաշտն անհամբերությամբ սպասում է այս փոփոխություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։