Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում, այդ թվում՝ Աքքույու ատոմակայանի շրջակայքում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:09
«Զանգեզուրի միջանցքը» և «Թրամփի ուղին» համաձայնեցված են. թուրք պատգամավոր
24.02.2026 | 13:00
Դուք չգիտե՞ք՝ ինչու է անհնար խոսել Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ․ Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում կրկին անտառային հրդեհներ են բռնկվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 24 ժամվա ընթացքում 19 անտառային հրդեհ է բռնկվել հարավային Հաթայ և Մերսին, ինչպես նաև հյուսիս-արևմուտքում՝ Չանաքքալե նահանգներում:

Անդրադառնալով անտառային հրդեհներին՝ արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ասել է, որ հրդեհներից 16-ը մեկուսացվել են։ Նա նաև տեղեկացրել է անցյալ շաբաթվա ընթացքում հրդեհների հետաքննության վերաբերյալ՝ հայտնելով, որ բացահայտված 17 կասկածյալներից երկուսը բերման են ենթարկվել։ Նախարարն ասել է, որ հետաքննությունը վերաբերում է հուլիսի 10-19-ը ընկած ժամանակահատվածում բռնկված ինը անտառային հրդեհների:

Չանաքքալեի Քըզըլքեչիլի գյուղում անտառային հրդեհը, որը սկսվել էր խոտածածկի տարածքից, երկու առանձին վայրերում այժմ տարածվել է հարևան Քեմել և Յուկարի Օքչուլար գյուղերում։ Հրդեհը մեկուսացնելու աշխատանքները շարունակվում են։

Հաթայի Բելեն շրջանում հրդեհը շարունակում է մոլեգնել, որը, ըստ տեղեկությունների, բռնկվել է երկու անձի անփութության հետևանքով, որոնք մաքրել են իրենց այգու եղեգնուտները: Ուժեղ քամին նպաստել է հրդեհի արագ ընդլայնմանը, որը հանգեցրել է մի շարք բնակավայրերի բնակիչների տարհանմանը։

Նույն իրավիճակն է նաև Մերսինում։ Հրդեհն արագորեն սաստկացել է ուժեղ քամու պատճառով՝ վտանգ ներկայացնելով բնակելի թաղամասերի համար։ Այստեղ Գյուլնար շրջանում ևս մոլեգնում է անտառային հրդեհը, որը փորձում են վերահսկել օդից և ցամաքից միջամտությամբ։

Հավելենք, որ Գյուլնար բնակավայրը գտնվում է Թուրքիայի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանի շինհրապարակից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Այն կառուցում է ռուսական «Ռոսատոմը»։

Էմմա Չոբանյան