Կոսովոն Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է գնել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը իրենց զինանոցը համալրել են Թուրքիայից ձեռք բերված «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերով, գրում է Անադոլու գործակալությունը։

Կուրտին սոցցանցերի իր էջերում կիսվել է անօդաչուների լուսանկարներով։

«Մենք համալրել ենք մեր բանակի զինանոցը «Բայրաքթար» անօդաչուներով, որոնք գնել ենք Թուրքիայից։ Կառավարման երկու տարում մենք ավելացրել ենք բանակի թվաքանակն ավելի քան 80 տոկոսով, իսկ բանակի բյուջեն՝ ավելի քան 100 տոկոսով»,- գրել է Կուրտին։

Նա նշել է, որ անօդաչուների շնորհիվ Կոսովոն ավելի ապահով է դարձել։ Կուրտին չի հայտնել, թե քանի անօդաչուն է ձեռք բերվել, ինչպես նաև չի ներկայացրել դրանց արժեքը։

Հավելենք, որ ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ հրաժարվել են Թուրքիայից «Բայրաքթար»-ների գնումից, քանի որ դրանք տրվել են Կոսովոյին։ Նա հայտնել էր, որ փոխարենն անօդաչուներ են գնում Չինաստանից։

Էմմա Չոբանյան