Հացահատիկային գործարքից դուրս գալը թանկ կարժենա ՌԴ-ին․ Սալիվան

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե Ռուսաստանը հրաժարվի երկարաձգել հացահատիկային գործարքը, ապա մնացյալ աշխարհը կասի, որ Ռուսաստանը երես է թեքել գլոբալ Հարավի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներին մատչելի գնով անհրաժեշտ ապրանքներով ապահովելուց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS News-ի Face the Nation հաղորդման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, Սալիվանը հրաժարվել է միանշանակ կանխատեսում անել հացահատիկային գործարքի ճակատագրի վերաբերյալ։

«Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կանի Վլադիմիր Պուտինը։ Վերջին մի քանի ամիսներին նա ամենատարբեր դատողություններն է արել այս հարցի վերաբերյալ։ Հնարավոր է Ռուսաստանը դուրս գա համաձայնագրից, հնարավոր է՝ երկարաձգի»,- ասել է նա։

Ըստ Սալիվանի՝ հրաժարվելու դեպքում Մոսկվան ստիպված կլինի «հսկայական դիվանագիտական գին» վճարել։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած սցենարի և սերտ համագործակցում է ուկրաինական կողմի հետ այդ հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ Սևծովյան  հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Գործարքն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Վերջին ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։

Էմմա Չոբանյան