Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 89 շրջայց

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ինչպես հայտարարվել էր Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված` ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության:

«Ժամը 18.00-ի դրությամբ Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 17 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 5 ահազանգ:

Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ:

Ուժեղացված ծառայության շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայությունը միջոցառմանը ներգրավել է 296 փրկարարական ծառայող, 65 տրանսպորտային միջոց, 10 մոտորանավակ և անօդաչու թռչող սարք:

18:00-ի դրությամբ ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 89 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 227 քաղաքացի և 36 լողամիջոց։ Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻ կենտրոնի ծառայողների կողմից իրականացվել է 16 շրջայց: Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 160 քաղաքացի, 11 փչովի նավակ, 4 հեծանվանավակ:

Իրազեկման աշխատաքների միջոցով փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները:

Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ա․ Ի․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել են ափ։
Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ս․ Հ․-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են ափ։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ցամաքաբերդ» լողափում փրկարարները շրջայց կատարելիս ափից մոտ 500 մ հեռավորության վրա նկատել են խափանված ջրային մոտոցիկլետ, որի վրա եղել է մեկ քաղաքացի. վերջինս չի կարողանում վերադառնալ ափ։

Ջրափրկարարները մոտորանավակով ափ են դուրս բերել Է․ Բ․-ին (ծնված 2005 թ․) և ջրային մոտոցիկլետը։

Ոժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կրկին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, ծնողներին կոչ ենք անում ուշադիր լինել անչափահասների նկատմամբ, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները»,- նշված է հաղորդագրությունում