«Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից»․Արա Վարդանյան

Լուրեր

25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:47
ԱԳՆ խոսնակը՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին
25.02.2026 | 18:33
Նարեկ Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
25.02.2026 | 18:27
Տնտեսական աճի պոտենցիալն է թույլ տվել ավելացնել թոշակները, որը 75 միլիարդ դրամ տարեկան ծախս է․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:18
Սպերցյանը պատմել է՝ ինչպես է Պատրիկ Կլյույվերտը փորձել նպաստել իր տեղափոխությանը «Բարսելոնա»
25.02.2026 | 18:15
Մարտի 1-ի գործով ձերբակալվել է Հովհաննես Թամամյանը//ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը դատապարտվել է․ ԼՈՒՐԵՐ
25.02.2026 | 18:09
Ի՞նչ է նշանակում՝ մի պաշտոնից հանում, տանում են այլ պաշտոնի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:02
Ադրբեջանական բենզինն արագ սպառվում է, պետք է շատ բերենք, որ գինն իջնի․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 17:52
Ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության դեպքեր
Բոլորը

Սիրելի´ հայրենակիցներ,

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը:

Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է: Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը: Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից:

Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար:

Հարգանքով՝ Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

  Հասարակայնության հետ կապերի բաժին