Ադրբեջանին ռազմամթերքի վաճառքի խնդիրներին Մայր Աթոռը կենսական կարևորություն է տալիս

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրեն, Իսրայելի գլխավոր ռաբբինաթի խորհրդական ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ԱՄՆ հայկական միության նախագահ Էնթոնի Պարսամյանի:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրին, կարևորեց վերջինիս այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը պիտի նպաստի երկու ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացմանն և փոխգործակցության զարգացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Իսրայելի գլխավոր ռաբբինաթի հետ եղբայրական հարաբերությունները ունեն հարուստ պատմություն և սույն հանդիպումը Մայր Աթոռում պատշաճ առիթ է կապերի զարգացման նոր հնարավորություններն ուսումնասիրելու համար։ 

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց հայ և հրեա ժողովուրդների կապերին, որ գալիս են դեռևս աստվածաշնչյան ժամանակներից, խոսեց նաև դեռևս 7-րդ դարում հաստատված Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր առաքելության մասին: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ շեշտեց, որ սփյուռքյան թեմեր իր հովվապետական այցերի ընթացքում բազմիցս ականատես է դարձել հայ և հրեա համայնքների եղբայրական ջերմ հարաբերություններին: Ժողովուրդների միջև բարեկամական կապերի զորացման գործում կարևոր համարեց նաև Հայաստանի հրեական համայնքի դերակատարությունը: Երկկողմ օրակարգը, Գարեգին Բ Վեհափառի հավաստմամբ, բավականին հարուստ է և ի շարս այլ հարցերի ընդգրկում է Իսրայելի պետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանին ռազմամթերքի վաճառքի խնդիրները, որոնց Մայր Աթոռը կենսական կարևորություն է տալիս։

Իր հերթին ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենը նշեց, որ երկու երկրների հոգևոր առաջնորդների գործակցությունը կարող է լավագույն միջոցը դառնալ երկու ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում: Վեհափառ Հայրապետը և ռաբբի Ռոզենը համակարծիք էին, որ երկկողմ օրակարգում առկա բոլոր հարցերը ավելի հեշտ կլինի քննարկել` հարաբերությունների զարգացման, միջկրոնական երկխոսության համար նոր ձևաչափեր ստեղծելու պարագայում։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ