Կանադան ապասառեցրել է ԱԹՍ-ների մասերի արտահանման հարցով Թուրքիայի հետ բանակցությունները

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Կանադան ապասառեցրել է Թուրքիայի հետ անօդաչու թռչող սարքերի մասերի արտահանման հսկողության բանակցություններն այն բանից հետո, երբ Անկարան համաձայնեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացմանը: Այս մասին Reuters-ին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը՝ նշելով, որ սա դիտարկվել է որպես  զիջում Թուրքիային։

Էրդողանի կանաչ լույսը, որը վերջ դրեց Շվեդիայի անդամակցության հարցում ավելի քան մեկ տարի ընդդիմանալու քաղաքականությանը, անակնկալ էր նույնիսկ դաշնակիցների համար։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության համար պոտենցիալ նշանակալի քայլ է, որ ՆԱՏՕ-ի անդամ Կանադան համաձայնել է վերսկսել անօդաչու թռչող սարքերի մասերի, այդ թվում՝ օպտիկական սարքավորումների արտահանման հսկողության վերացման շուրջ բանակցությունները, անունանության պայմանով ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Կանադան դադարեցրել է անօդաչու թռչող սարքերի որոշ տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիային 2020 թվականին, երբ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանն օգտագործում էր թուրքական «Բայրաքթար» անօդաչուները։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի գրասենյակի հաղորդագրության մեջ ասվում է, որ արտահանման հսկողությունները, որոնք «սահմանվել են կարևոր պատճառներով», մնում են ուժի մեջ:

Աղբյուրը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիան, Վաշինգտոնի հետ բանակցություններում արդեն իսկ երաշխիքներ փնտրելով F-16-ների վերաբերյալ, խնդրել է, որ Կանադայի արտահանման վերահսկողությունը նույնպես ներառվի վերջնական քննարկումներում։ Թուրքիայի ցանկացել է փաթեթային գործարք։

Կանադան համաձայնել է վերսկսել այդ հարցի շուրջ բանակցությունները, որոնք սառեցվել էին, քանի որ Թուրքիան ի սկզբանե դեմ էր անցյալ տարի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերին՝ պայմանով, որ Թուրքիան պարտավորվի վավերացնել Շվեդիայի հայտը Վիլնյուսում։

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան բանակցություններ է վարում Կանադայի հետ արտահանման սահմանափակումները վերացնելու համար, Թուրքիայի Պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ անընդունելի է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից արտահանման սահմանափակումներ կիրառելը միմյանց նկատմամբ, և նշել, որ «որոշակի առաջընթաց է գրանցվել Վիլնյուսի գագաթնաժողովում այդ հարցում»:

Էմմա Չոբանյան