Բայրամովը Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ղեկավարի հետ Լաչինի միջանցքի արգելափման հարցն է քննարկել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոզիչին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Կարմիր խաչի համագործակցության հարցեր, Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի շուրջ իրավիճակը, ինչպես նաև Արցախի Կարմիր խաչի գործունեությանն առնչվող հարցեր։

Բայրամովը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական նպատակներով սահմանային անցակետով Արցախի հայերի անցումը «բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանմամբ շարունակելու մասին»։

Բացի այդ, Բայրամովը կրկնել է ավելի վաղ արված հայտարարությունները, թե Արցախի հայությանը կենսապահովման անհրաժեշտ ապրանքների ապահովման համար հնարավորություն է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

Նշենք, որ այս նույն թեզերը Բայրամովը կրկնել էր նաև հունիսի 24-ին Դրագանա Կոզիչի հետ տեղի ունեցած հանդիպմանը։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն, Հայաստանից զատ, շարունակում է նաև միջազգային այս կազմակերպության դեմ արշավը, որի հիմնական նպատակը ԿԽՄԿ Արցախի գրասենյակը Բաքվի գրասենյակի ենթակայությանը փոխանցելն է։

Էմմա Չոբանյան