ԱՄՆ-ը Եվրոպա կուղարկի մինչև 3000 պահեստազորայինի․ Ջո Բայդեն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին լիազորել է շուրջ 3000 պահեստային զինծառայողների տեղակայել Եվրոպայում՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Եվրոպայում տեղակայված է ավելի քան 100,000 ամերիկյան զինվորական։ Նրանց թիվն ավելացել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Նոր հրամանի համաձայն՝ պահեստազորայինները կմասնակցեն «Atlantic Resolve» գործողությանը՝ ռոտացիոն տեղակայում, որն ուժեղացնում է ՆԱՏՕ-ի արևելյան թևը:

Վերջերս ստորագրված գործադիր հրամանը Atlantic Resolve-ը սահմանում է որպես արտակարգ գործողություն, որը պահեստազորայիններին տալիս է նույն արտոնությունները, ինչ զորակոչիկներին: Բացի այդ, սա թույլ է տալիս Պենտագոնին ավելի շատ ուժեր և միջոցներ ուղարկել՝ օգնելու ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությանը:

Սպասվում է, որ պահեստազորայինների գործուղումը կտևի մոտ վեց ամիս։ Լրացուցիչ զորքերը, հավանաբար, կաշխատեն նյութատեխնիկական ապահովման և աջակցության կամ բժշկական ոլորտներում:

Հիշեցնենք, որ 2022 թվականին Ջո Բայդենն ասել էր, որ ԱՄՆ լրացուցիչ զորքերը երկար ժամանակ կլինեն Եվրոպայում։

Տաթև Ֆռանգյան