Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ, Պուտինն արդեն պարտվել է պատերազմում. Ջո Բայդեն

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հելսինկիում հայտարարել է, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, իսկ նախագահ Պուտինը, ի վերջո, կորոշի, որ պատերազմի շարունակությունը չի բխում Ռուսաստանի շահերից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բայդենին հարցրել են՝ արդյո՞ք նրա հավաստիացումը, որ Ուկրաինան կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո, Պուտինին կհանգեցնի հակամարտությունը երկարացնելու որոշման։

«Ոչ ոք չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ պատերազմ է ընթանում, քանի որ դա երաշխավորում է Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Բայդենը:

Բայց Պուտինի համար Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթելու շանս չկա, նա արդեն պարտվել է այս պատերազմում, հավելել է ԱՄՆ նախագահը։

«Պուտինն արդեն պարտվել է։ Պուտինն իրական խնդիր ունի․ ինչպե՞ս առաջ շարժվել, ի՞նչ անել»,- ասել է Բայդենը։

«Նա պարզապես կարող է ասել՝ «Հեռանում եմ»։ Ինչ համաձայնագիր կարող է ձեռք բերվել վերջնական արդյունքում՝ կախված է այն բանից, թե ինչ կորոշի Պուտինը։ Սակայն ոչ մի հնարավորություն չկա, որ նա հաղթի Ուկրաինայում պատերազմը։ Նա արդեն պարտվել է այս պատերազմում»,- հավելել է նա։

Ջո Բայդենը ժամանել է Ֆինլանդիա Վիլնյուսում գագաթնաժողովից անմիջապես հետո։ Հելսինկիում նա հանդիպում է անցկացրել սկանդինավիան այլ երկրների՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Իսլանդիայի կառավարությունների ղեկավարների հետ։