Պրիգոժինի ապստամբությունից հետո ՌԴ-ում 13 բարձրաստիճան սպա է ձերբակալվել․ WSJ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Եվգենի Պրիգոժինի ապստամբության մեկնարկից մի քանի ժամ անց ռուսական անվտանգության ուժերը ձերբակալել են 13 բարձրաստիճան զինվորականների, իսկ 15-ը պաշտոնանկ է արվել կամ հեռացվել աշխատանքից, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ կալանավորումները կապված են այն մարդկանցից «շարքերը մաքրելու» հետ, ում այլևս չի կարելի վստահել։

Ձերբակալված ռազմատիեզերական ուժերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը դեռևս Մոսկվայում է, նա չի պահվում քննչական մեկուսարանում, նրան մեղադրանք չի առաջադրվել, բայց բազմիցս հարցաքննվել է ապստամբության մեջ իր դերի մասին, պատմել են WSJ-ի զրուցակիցները։

Հրատարակության տվյալների համաձայն՝ ապստամբությունից հետո Սուրովիկինի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Յուդինը, Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևը և գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, որն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից 2023 թվականի ապրիլին, նույնպես բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել։