Շվեդիայի բարձրագույն դատարանն արգելափակել է Թուրքիայի կողմից հետախուզվող երկու անձանց արտահանձնումը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Շվեդիայի բարձրագույն դատարանը հայտարարել է, որ արգելափակում է Թուրքիայի կողմից հետախուզվողների արտահանձնումը, որոնց Անկարան մեղադրում է Գյուլենական շարժման մեջ ներգրավված լինելու համար, գրում է AFP-ն։

Այս որոշումը կայացվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ համաձայն է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Սակայն նա նշել էր, որ երկիրը չի կարողանա վավերացնել Շվեդիայի հայտը առնվազն մինչև հոկտեմբեր, երբ Թուրքիայի խորհրդարանը կվերադառնա ամառային արձակուրդից։

Երկու գործերը վերաբերում էին Գյուլենական շարժման անդամ լինելու համար հետախուզվող անձանց, որոնց Էրդողանը մեղադրում էր 2016 թվականի հուլիսին արյունալի հեղաշրջման կազմակերպման մեջ:

Ըստ դատարանի՝ Թուրքիայի կողմից ներկայացված ապացույցն այն է, որ երկուսն էլ ներբեռնել են գաղտնագրված հաղորդակցության հավելված, որն օգտագործվել է խմբավորման անդամների կողմից, որն Անկարան ահաբեկչական խմբավորում է ճանաչել:

«Մի դեպքում արտահանձնումը պահանջվում է ազատազրկման դատապարտման համար, իսկ մյուս դեպքում՝ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով: Շվեդիայի Կառավարությանն ուղղված իր կարծիքում Գերագույն դատարանը բացատրել է, որ երկու դեպքում էլ արտահանձնման համար խոչընդոտներ կան»,- ասվում է դատարանի հայտարարության մեջ:

Դատարանը նշում  է, որ ըստ Շվեդիայի օրենսդրության՝ արտահանձնումները չեն կարող շարունակվել, քանի որ հավելվածի ներբեռնումն ինքնին բավարար չէ որևէ մեկին դատապարտելու՝ ահաբեկչական կազմակերպությանը մասնակից լինելու համար։

Ասվում է նաև, որ այդ անձինք Շվեդիայում ստացել են փախստականի կարգավիճակ և կենթարկվեն հետապնդումների, եթե նրանց վերադարձնեն Թուրքիային։

Էմմա Չոբանյան