Էրդողանը խոսել է Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի արագացման մասին

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իրեն ուղեկցած լրագրողներին հետ զրույցում խոսել է երկրի Եվրաինտեգրման գործընթացի նոր փուլի մասին։

«Կա դրական մոտեցում երկխոսության վերականգնման ու ԵՄ-ին Անկարայի անդամակցության հարցով։ Մենք կարագացնենք Թուրքիա-ԵՄ Մաքսային միության վերանայման, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացման քայլերը»,- ասել է Էրդողանը, փոխանցում է TRT Haber-ը։

Նա նշել է, որ այդ հարցերով խորհրդակցությունների համար Բրյուսել է ուղարկվել իր գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, որը բանակցություններ է անցկացնելու ԵՄ ներկայացուցիչների հետ։

«Ես հավատում եմ, որ դրանք Թուրքիայի օգտին կլինեն։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես մեզ մի քանի դրական բան է ասել այդ մասին։ Կարծում եմ՝ իմ խորհրդական Չաղաթայն այնտեղից կվերադառնա դրական զարգացումներով»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ըստ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դրական էր որոշման ընդունումը՝ դիմելու ԵՄ բարձր ներկայացուցչին և հանձնաժողովին՝ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ զեկույց պատրաստելու համար։

Թուրքիայի նախագահն ակնկալում է, որ «զեկույցը կպատրաստվի դրական և հեռանկարային ձևով»։ Էրդողանը հավելել է, որ ցանկանում են հնարավորինս շուտ տեսնել ԵՄ-ի հետ բանակցությունների շոշափելի արդյունքներ՝ հիմնված փոխշահավետության սկզբունքների վրա։

Էմմա Չոբանյան