Լավրովն Ուկրաինային F-16-ների փոխանցումն անվանել է «միջուկային ոլորտում սպառնալիք»

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քանի որ ամերիկյան F-16 կործանիչները տեսականորեն կարող են միջուկային զենք կրել, Ռուսաստանը դրանց հետագա փոխանցումն Ուկրաինային կդիտարկի որպես «միջուկային ոլորտում սպառնալիք»։

«Մենք տեղեկացրել ենք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային ուժերին, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը: Այստեղ ոչ մի երաշխիք չի օգնի»,- ասել է Լավրովը Lenta-ին տված հարցազրույցում:

«Ռազմական գործողությունների ընթացքում մեր զինվորականները չեն հասկանա՝ նշված տիպի յուրաքանչյուր կոնկրետ ինքնաթիռ սարքավորվա՞ծ է միջուկային զենքի համար, թե՞ ոչ։ Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու փաստը մեր կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք»,- շարունակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ուկրաինան հրաժարվել է խորհրդային միջուկային զինանոցի այն հատվածից, որը մնացել է իր տարածքում՝ համաձայն 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի՝ իր անվտանգության երաշխիքներով, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։ Ոչ մի ցուցում չկա, որ տեսանելի ապագայում նա կարող է այս կամ այն կերպ կրկին միջուկային զենք ձեռք բերել։

F-16-ի ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը նախատեսվում է սկսել օգոստոսին Ռումինիայում, իսկ առաջին ինքնաթիռի տեղափոխումն Ուկրաինա, ըստ Կիևի և նրա դաշնակիցների ներկայացուցիչների, կարող է տեղի ունենալ դրանից մոտ վեց ամիս հետո։

Տաթև Ֆռանգյան