ՀՀ-ն ԵԽ-ին պետք է ներկայացնի դատավորի թեկնածուների ցուցակ․ Եղիշե Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
Բոլորը

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում, ի թիվս այլ նախագծերի, ներառվել է նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող՝ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդգծեց, որ նախագծով նախատեսվում է վարչապետի լիազորությունների շարքում կատարել որոշակի լրացում, որի համաձայն՝ հնարավոր կլինի կայացնել համապատասխան որոշում, որի հիման վրա կձևավորվի մրցութային հանձնաժողով, որի նպատակն է լինելու նաև ընտրել Եվրոպական դատարանում ՀՀ դատավոր։

Կիրակոսյանը հիշեցրեց, որ Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետը 9 տարի է՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի, և ՀՀ դատավորի պաշտոնավարման ավարտը մոտենում է։

«Մինչև սույն թվականի դեկտեմբերի վերջ ՀՀ-ն ԵԽ-ին պետք է ներկայացնի 3 հոգուց բաղկացած դատավորի թեկնածուների ցուցակ։ Նախատեսված են որոշակի չափանիշներ դատավորների թեկնածուների և ընտրության կարգի վերաբերյալ։

Կա հատուկ ուղեցույց, որի շրջանակներում գործընթացը պետք է լինի նաև թափանցիկ, հրապարակային  հավասար պայմանների ստեղծում պետք է լինի, որի արդյունքում պետք է ներկայացվեն լավագույն թեկնածուները՝ համապատասխան այս բոլոր չափանիշներին»,- նշեց Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։

Հաշվի առնելով այս տրամաբանությունը և հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի պահանջները՝ Կառավարությունն առաջարկում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածում հավելել համապատասխան լիազորություն, որը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ «Վարչապետն իրավասու է ձևավորել միջազգային դատարաններում դատավորների պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով, հաստատել դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատել միջազգային դատարանում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։