Էրդողանը՝ «Ազովի» մարտիկներին Կիևին փոխանցելու և ՌԴ-ի դժգոհության մասին

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում մամուլի ասուլիսում մեկնաբանել է «Ազովի» գումարտակի հրամանատարների փոխանցումն Ուկրաինային։ Էրդողանը նաև նշել է, որ ՌԴ-ն փոխել է իր դիրքորոշումը այդ հարցում, գրում է Reuters-ը։

«Սկզբում Ռուսաստանից որոշ հայտարարություններ եղան, բայց հետո, երբ նրանք իմացան որոշ հանգամանքների մասին, իրավիճակը մտավ դրական հուն»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա, սակայն, չի մանրամասներ, թե ինչ հանգամանքների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Թուրքիա այցից հետո Անկարան Կիևին փոխանցեց «Ազովի» հրամանատարներին։ 2022 թվականին Մոսկվան նրանց ազատ էր արձակել Կիևի հետ գերիների փոխանակման արդյունքում ու փոխանցել Անկարային, որը բանակցություններում միջնորդն էր։ Ըստ պայմանավորվածության՝ նրանք պետք է մնային Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը։ Կրեմլը մարտիկների փոխանցումը Կիևին անվանել էր «պայմանավորվածությունների խախտում»։

Էմմա Չոբանյան