Հուլիսի 14-15-ին սպասվում է եռակողմ հանդիպում, ակնկալվում է միջանցքի հարցով հստակ որոշում․ Արցախի պետնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
Բոլորը

Արցախի «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբ»-ն այսօր Ստեփանակերտում ակցիա է նախաձեռնել՝ հանրությանը միանալու կոչ  անելով։ Շարժման նախաձեռնող խմբի անդամ  Դավիթ Վանյանն «Արցախպրես»-ին ասել է, որ «Միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժման» նպատակը միջանցքը բացելու արշավ սկսելն է։

Այսօրվա ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ՝ իշխանությանն ու պետական մարմիններին կոչ անելու կա՛մ միանալ իրենց, կա՛մ համապատասխան ռեսուրսներ՝ մեքենա, բենզին տրամադրել, որպեսզի գնան ճանապարհը բացելու։ 

Քայլերթի մասնակիցները հանդիպել են Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, որը տեղեկացրել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել։

«Քննարկման արդյունքում նախագահի կողմից ներկայացվեց, որ հուլիսի 14-15-ին սպասվում է եռակողմ հանդիպում, որից ակնկալում ենք միջանցքը ապաշրջափակելու հետ կապված հստակ որոշում»,- հայտնել է Գուրգեն Ներսիսյանը, որը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է նախաձեռնության հեղինակներից Արթուր Օսիպյանը։

Արցախի պետնախարարը նաև շեշտել է՝ ամբողջ ժողովուրդը մի մարդու պես  մասնակցելու է համաժողովրդական շարժմանը՝ պետական ծառայող-ոչ պետական ծառայող տարբերակում չի լինելու։

«Բոլորս միակարծիք ենք, հասկանում ենք, որ այդ համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը»,- հավելել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ 

Հավելենք, որ «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» անդամները պետնախարարի մասնակցությամբ նախագահականում քննարկել են իրենց պահանջներ։ Խոսքը, մասնավորապես, վառելիքի և ավտոբուսների տրամադրման մասին է, որոնցով հանրապետության մարզերից ցանկացողները հնարավորություն կունենա միանալ վաղը նախատեսված ակցիային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան