Թեհրանում ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Պարսից ծոցում իրանական եռյակ կղզիների վերաբերյալ Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների ռազմավարական երկխոսության համատեղ հայտարարության հրապարակումից հետո, գրում է Mehr գործակալությունը։

Ռուս դիվանագետին տեղեկացրել են Իրանին պատկանող եռյակ կղզիների վերաբերյալ հայտարարության բովանդակության վերաբերյալ Թեհրանի դժգոհության մասին։

Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրեն Ալիռեզա Էնայաթին ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ եռյակ կղզիները պատկանում են Իրանին, և կոչ է արել Ռուսաստանին շտկել իր դիրքորոշումն այս հարցում։ Դեսպանն իր հերթին ասել է, որ հարգում են Իրանի տարածքային ամբողջականությունը, և նշել, որ հնարավորինս շուտ Մոսկվային կփոխանցի հարցը։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական երկխոսության վեցերորդ նախարարական հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Մոսկվայում։ Նախարարները հայտարարության մեջ բարձրացրել են Իրանի եռյակ կղզիների խնդրի խաղաղ լուծմանը հասնելու հարցը։

Նախօրեին էլ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Մեծ Թունբը, Փոքր Թունբը և Աբու Մուսան ընդմիշտ պատկանում են Իրանին, և հավելել, որ նման հայտարարությունները դեմ են Թեհրանի ու հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների ոգուն։

Էմմա Չոբանյան