Դատավոր Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի հայց է ներկայացրել դատարան

Լուրեր

26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ Մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի հայց է ներկայացրել դատարան, պահանջում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո ԲԴԽ-ում դատավոր անդամի մեկ թափուր տեղ է առաջացել։ ԲԴԽ-ի դատավոր անդամին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը։ Հուլիսի 19-ին նշանակված է ընդհանուր ժողով, որի օրակարգում ընդգրկված է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը, սակայն Դատական դեպարտամենտը Խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումն ուղարկել է միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին։

Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդից Factor.am-ին պարզաբանել էին, որ Երևանի քրեական դատարանի դատավորներին չեն ծանուցելու՝ հավասարության սկզբունքի պահպանման նկատառումով․ ԲԴԽ-ում պետք է ապահովել մարզերից դատավորների ներկայացվածությունը։

Հատկանշական է այն հանգամանքը, որ նախորդ՝ ապրիլի 7-ին տեղի ունեցած ԲԴԽ անդամների ընտրության ժամանակ էլ միայն Սնանկության և Վերաքննիչ քրեական դատարանների դատավորներին էր ծանուցագիր ուղարկվել։ Սնանկության դատարանից միայն մեկ թեկնածու՝ Արթուր Աթաբեկյանն էր առաջադրվել, որը դարձավ ԲԴԽ անդամ, մինչդեռ նախորդ ընտրության ժամանակ ևս ԲԴԽ-ում մարզերի դատարաններից խորհրդի անդամ առկա չէր։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ նախորդ ընտրության ժամանակ մարզերի դատավորներն իրենց անունները քվեաթարթիկում ներառելու վերաբերյալ ծանուցագրեր չէին ստացել։

Արաքս Մամուլյան