Իսրայելի ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բաքվի և Թել Ավիվի միջև ինտենսիվ շփումներն ու փոխայցերը շարունակվում են։ Մասնավորապես, այսօր պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այցի ընթացքում, որը տևելու է մինչև հուլիսի 14-ը, նախատեսված են Գալանտի հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի և այլ պաշտոնյաների հետ։

«Ադրբեջան այցի նպատակը ռազմավարական հարաբերությունների և քաղաքական համագործակցության ամրապնդումն է: Ակնկալվում է, որ պաշտպանության նախարարն իր գործընկերների հետ կքննարկի տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ վերջին շրջանում, հատկապես Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանատուն բացելուց հետո, երկու երկրների միջև շփումներն ավելի ինտենսիվ են։

Մայիսի վերջին Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգն էր պաշտոնական այց կատարել Ադրբեջան, ապրիլի կեսերին էլ բավական ներկայացուցչական կազմով Բաքվում էր ԱԳ նախարար Էլի Քոենը։ Մինչ այդ, Իսրայել էր այցելել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որտեղ մարտի 29-ին Բայրամովն ու Քոենը պաշտոնապես բացել էին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։

Էմմա Չոբանյան