Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել Կիևին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին զուգահեռ

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ անօդաչու սարքերի օգնությամբ հարվածներ է հասցնում Կիևին և դրա շրջակայքին, հայտնել են ուկրաինացի զինվորականները։ Հարվածները հասցվել են նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող դաշինքի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ սպասվող հանդիպումից մի քանի ժամ առաջ, գրում է VOA-ն։

Ուկրաինացի զինվորականների նախնական տեղեկություններով՝ զոհերի կամ մեծ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը որսացել են նախքան թիրախներին հասնելը։

«Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման 504-րդ օրը հակառակորդը հերթական ավիահարվածն է հասցրել մայրաքաղաքին»,- Telegram-ում գրել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկովը։

Ականատեսները Reuters-ին պատմել են, որ Կիևում լսել են պայթյուններ, որոնք հիշեցնում են օդային թիրախները որսալու հակաօդային պաշտպանության համակարգերի ձայներ: Դեռևս պարզ չէ, թե Ռուսաստանը քանի անօդաչու թռչող սարք է բաց թողել և քանիսն է որսացել ուկրաինական կողմը։

Նշենք, որ Կիևում և ամբողջ Ուկրաինայում ավելի քան երկու ժամ հնչել են օդային հարվածների ազդանշաններ, երբ ՆԱՏՕ-ի առաջնորդները հավաքվել էին Վիլնյուսում՝ գագաթնաժողովի համար: Կրեմլը քննադատել է հանդիպումը՝ ասելով, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու համար: