Միջազգային գործընկերներից ակնկալում ենք շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Բրունո Ռըտայոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Մենք բարձր ենք գնահատում 2020 թվականից ի վեր Ձեր անձնական հանձնառությունը Հայաստանի եւ Արցախի հարցում՝ որպես ֆրանսիական ծանրակշիռ քաղաքական գործիչ եւ Ձեր ծավալած գործունեությունը՝ որպես Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր-նախագահ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ-ի համար կարեւորություն ունեցող հարցերում, հատկապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար:

Բրունո Ռըտայոն նշել է, որ այս հանդիպումն իր համար առաջին հերթին լավ բարեկամների հետ շփվելու սպասված առիթ է, որը հնարավորություն կտա նորություններ իմանալ Հայաստանի եւ արցախահայության մասին: Նա հայտնել է, որ Հայաստան կատարած վերջին այցը մտահոգիչ էր. սպառնալիքի տակ են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի բնակիչները: Բրունո Ռըտայոն հավելել է, որ ավտորիտարիզմն ու բռնապետությունը լուրջ հարցականի տակ են դրել ժողովրդավարության ուղով տարածաշրջանի զարգացումը:

Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են միջազգային հանրությանը սրա մասին եւ մեր գործընկերներից ակնկալում շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր՝ տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ համատեղ աշխատանքային օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: