Դավիթ Հարությունյանի փոխարեն դատավորի պաշտոնում առաջարկվել է Կարեն Անդրեասյանի խորհրդականի թեկնածությունը

Լուրեր

26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ Մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ԲԴԽ-ն որոշել է լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի տեղում առաջարկել Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական Գագիկ Հարությունյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

«2023 թվականի հուլիսի 10-ին դռնփակ նիստում քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1. Հանրապետության նախագահին առաջարկել Գագիկ Արայի Հարությունյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գագիկ Արայի Հարությունյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ, որը ստորագրում է Կարեն Անդրեասյանը։

Նշենք, որ Գագիկ Հարությունյանը Կարեն Անդրեասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ աշխատել է նախարարությունում։ Վերջինս որպես նախարարի ներկայացուցիչ մասնակցում էր ԲԴԽ-ում կարգապահական գործերի քննությանը։ Հարությունյանն աշխատել է նաև որպես Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար, ապա Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց հետո նշանակվել է նրա խորհրդական։

Հիշեցնենք՝ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել է լրագրողներին տված մի հարցազրույցից հետո, որում դատավորը քննադատել է 2022 թվականի դեկտեմբերին Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ ԲԴԽ-ի կողմից ընտրված, մեկ տարի պաշտոնավարած դատավորները դարձել են ռեզերվային դատավոր։ Ըստ այդ փոփոխությունների՝ այս դատավորները միայն վերապատրաստման դասընթացներ կամ հատուկ որակավորման ստուգում անցնելուց հետո կարող են պաշտոնավարել։

Բացի այդ, Դավիթ Հարությունյանը քննադատել էր ԲԴԽ անդամներից մեկի այն հայտարարությանը, որ Խորհրդում որոշումները բացարձակ կոնսենսուսով են ընդունվում։

Արաքս Մամուլյան