Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Քաղաքականություն
11.07.2023 | 18:22Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին զուգահեռ օդային տագնապ է հայտարարվել ողջ Ուկրաինայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը երկրի քաղաքացիներին զգուշացրել են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին՝ կապված Սավասլեյկա օդանավակայանից ՄիԳ-31Կ կործանիչի թռիչքի հետ։
Միգ-31Կ-ը կործանիչը Միգ-31-ի մոդիֆիկացիան է՝ «Կինժալ» գերձայնային հրթիռն օգտագործելու հնարավորությամբ։
Տաթև Ֆռանգյան