Վիլնյուսում Սունակն ու Էրդողանը բանակցություններ են անցկացրել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Բրիտանական կողմի հաղորդմամբ՝ Սունակը ողջունել է Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում և գովաբանել նախագահ Էրդողանին իր ջանքերի համար։ Կողմերը վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը՝ օգտագործելու Միացյալ Թագավորություն-Թուրքիա հարաբերությունների զարգացման ողջ ներուժը՝ հիմնվելով աճող առևտրային կապերի և պաշտպանական ու անվտանգային հարցերում ուժեղ համագործակցության վրա։

«Քննարկելով, թե ինչպես պետք է ամրապնդել մեր երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում և անդրադառնալով անօրինական միգրացիայի ընդհանուր խնդրին, վարչապետը նշել է, որ մարդկանց մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբերի դեմ պայքարն իր համար առանցքային առաջնահերթություն է։ Երկու առաջնորդները պայմանավորվել են հանձնարարել իրենց արտաքին գործերի նախարարներին՝ ուսումնասիրել միգրացիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերում ավելի սերտ համագործակցության հնարավորությունը: Առաջնորդները նաև պայմանավորվել են խորացնել հետախուզական տվյալների փոխանակումը և համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում»,- ասվում է բրիտանական կողմի հաղորդագրության մեջ։

Էրդողանն իր հերթին տեղեկացրել է Սունակին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Թուրքիա կատարած վերջին այցի մասին, առաջնորդները նաև խոսել են Սևծովյան հացահատիկային գործարքի երկարաձգման ապահովման կարևորության մասին։

Էմմա Չոբանյան