Զելենսկին աբսուրդ է անվանել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու ստույգ ժամկետների բացակայությունը

Լուրեր

16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ է արտահայտվել դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում ՆԱՏՕ-ի անվճռականության մասին։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արդեն քննարկվում է Ուկրաինայի վերաբերյալ ընդհանուր հայտարարության ձևակերպումը։

«Ուզում եմ ընդգծել՝ այս ձևակերպումը վերաբերում է միայն հրավերին, այլ ոչ թե Ուկրաինայի անդամակցությանը։ Աննախադեպ և անհեթեթ է, երբ ժամկետ չկա ո՛չ հրավերի, ո՛չ Ուկրաինայի անդամակցության մասին»,- ասել է նա։

Նրա հրապարակման համաձայն՝ դաշնակիցները քննարկում են որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ՆԱՏՕ Ուկրաինային պաշտոնական հրավերի համար։

«Կարծես թե պատրաստակամություն չկա Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ կամ դարձնել դաշինքի անդամ։ Հետևաբար, հնարավոր է մնում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն օգտագործել Ռուսաստանի հետ բանակցություններում։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանն իր ահաբեկչությունը շարունակելու պատճառ կունենա։ Անորոշությունը թուլություն է»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի իշխանությունները հույս ունեին, որ ՆԱՏՕ-ի երկրները Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ միանշանակ կհայտարարեն, որ դաշինքը պատերազմի ավարտից հետո Ուկրաինային կընդունի որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Սակայն, ինչպես գրում է BBC-ն, եվրոպացի պաշտոնյաներն այս փուլում մտավախություն ունեն նման հայտարարությունների պատճառով Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման առումով։

Տաթև Ֆռանգյան