Շառլ Միշելը Վիլնյուսում հանդիպել է Էրդողանի հետ

Լուրեր

22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:59
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին
22.07.2026 | 12:50
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Մեղրի․ քննարկվել են համայնքի խնդիրները
22.07.2026 | 12:46
ԿԸՀ նիստ` Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:41
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը․ ԿԳՄՍՆ
22.07.2026 | 12:35
ESPN-ը կազմել է ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.07.2026 | 12:30
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
22.07.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 12:01
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22.07.2026 | 11:51
ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է դիզվառելիք հափշտակելու համար
22.07.2026 | 11:40
Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին
22.07.2026 | 11:33
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը
22.07.2026 | 11:22
ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ում գրել է, որ հուլիսի 10-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում «լավ հանդիպում» է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ես լավ հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ: Մենք քննարկեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցության առաջին պլանին վերադառնալու և մեր հարաբերությունները վերականգնելու հնարավորությունները»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Նա հավելել է, որ խոսքը նաև դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին է։

Բացի այդ, Միշելը երախտագիտություն է հայտնել Էրդողանին Սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցում Թուրքիայի միջնորդության համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան Թուրքիային օգնություն է խոստացել ԵՄ-ի հետ մերձեցման հարցում՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցելու արգելափակումն ապաշրջափակելու դիմաց։

Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։ Այդուհանդերձ, Անկարայի և Բրյուսելի միջև այս հարցի շուրջ բանակցությունները վաղուց սառեցված են։

Տաթև Ֆռանգյան