ԱՄՆ-ը հայտարարել է, որ առաջ է շարժվում Թուրքիային F-16-ների փոխանցման հարցում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիային F-16 կործանիչների փոխանցման հարցով Կոնգրեսի հետ խորհրդակցությունների է անցնելու։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է Reuters-ը։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Սալիվանն ասել է, որ նախագահ Բայդենը «հստակ հասկացրել է, որ աջակցում է կործանիչների փոխանցմանը»։

«Նա որևէ նախազգուշացում չի արել։ Նա մտադիր է առաջ շարժվել այդ հարցում»,- ասել է Սալիվանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Հավելենք, որ երեկ ուշ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել էր խորհրդարանին ներկայացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ամիսներ շարունակ տևած ճնշումներից հետո:

ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներ կարծում են, որ Թուրքիան, որը 2021 թվականի հոկտեմբերին խնդրել էր 20 միլիարդ դոլարի Lockheed Martin-ի F-16 կործանիչներ և շուրջ 80 արդիականացման սարքավորումներ իր ռազմական ինքնաթիռների համար, դա օգտագործում էր Շվեդիայի անդամակցության հետ կապված իրավիճակում՝ ճնշում գործադրելու Վաշինգտոնի վրա ռազմական ինքնաթիռների հարցում։

Էմմա Չոբանյան