Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
Քաղաքականություն
11.07.2023 | 16:44ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Պենտագոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ պաշտպանական ընդհանուր նպատակներին վերաբերող հարցեր։
«Օսթինն ու Գյուլերը բարձր են գնահատել Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության երկար պատմությունը և ողջունել շարունակական սերտ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նրանք նաև քննարկել են Թուրքիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ-ի ղեկավարների մասնակցությամբ դրական բանակցությունները, ինչպես նաև Պենտագոնի աջակցությունը Թուրքիայի ռազմական արդիականացմանը։
Էմմա Չոբանյան