Մայիսի 14-ից հետո Սևանի մակարդակը բարձրացել է․ Տերտերյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ առաջարկվում է Սևանա լճի ջրառի 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակը հասցնել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների լցվածությամբ, գետերի ջրատվությամբ։

Անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցին, թե մինչ այս պահը ինչքան ջուր է բաց թողնվել Սևանա լճից և որքան է մտել լիճ, Տերտերյանը պատասխանեց, որ այս տարի ջրառն սկսվել է իրականացվել մայիսի 14-ին՝ այսինքն շուրջ կես ամիս ավելի շուտ։

«Մինչ այսօր Սևանից վերցրել ենք 82,3 միլիոն խորանարդ մետր, իսկ Արփա-Սևան թունելի հիդրոտեխնիկական համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81,38 միլիոն խորանարդ մետր»,- հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։

Տերտերյանը հավելեց, որ մայիսի 14-ից հետո Սևանի մակարդակը բարձրացել է 13 սմ-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։