Սպիտակ տունը հաստատել է Բայդեն-Զելենսկի հանդիպումը

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհանդիպի ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հուլիսի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ բանակցությունները կանցկացվեն չորեքշաբթի՝ հուլիսի 12-ին։

«Վաղը Բայդենը կհանդիպի Զելենսկիի հետ, նրանք կքննարկեն Միացյալ Նահանգների և այլ դաշնակիցների երկարաժամկետ հանձնառությունը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իրեն հիմա և կանխել ապագա ագրեսիան»,- ասել է Սալիվանը։

Բացի այդ, չորեքշաբթի տեղի կունենա Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն օգնության նոր փաթեթի տրամադրումը, Ուկրաինայի երկարաժամկետ կարիքները և Կիևի ու դաշինքի միջև ընդլայնվող փոխգործակցությունը։

Դաշնակիցները, ըստ Սալիվանի, կքննարկեն նաև Ուկրաինայի ապագա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

«Ինչպես Բայդենն է ասել՝ եթե Ուկրաինան հիմա ընդունվի, ՆԱՏՕ-ին կներքաշի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ: Բացի այդ, Ուկրաինան դեռ պետք է որոշ բարեփոխումներ իրականացնի: Բայց դաշնակիցներն ընդհանուր դրական ազդանշան կտան դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ»,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:

Տաթև Ֆռանգյան