ԱԴԾ-ին հասանելի է դառնում «Յանդեքս»-ի բազան․ ՀՀ-ում ի՞նչ վտանգներ են սպառնում տաքսիից օգտվող քաղաքացիների տվյալներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը Անվտանգության դաշնային ծառայությանը՝ ФСБ-ին հուլիսի 4-ին լիազորություններ է տվել հասանելիություն ունենալ օնլայն դաշտում գործող տաքսի ծառայությունների տվյալների բազաներին։ Այս որոշումը հրապարակվել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։ Ըստ փաստաթղթի՝ Անվտանգության դաշնային ծառայությունը կամ նրա տարածքային ստորաբաժանումները հասանելիություն կունենան տվյալների բազաների, որոնք օգտագործվում են ուղևորատար տաքսիների պատվերներ ստանալու, պահելու, մշակելու և փոխանցելու համար։

2016 թվականից ՀՀ-ում գործում է ռուսական «Յանդեքսի» հայաստանյան ծառայությունը։ Այժմ հարց է առաջանում՝ արդյո՞ք ФСБ-ին հասանելի են դառնալու նաև հայ պատվիրատուների տվյալները։ Հայաստանում «Յանդեքս» տաքսի ծառայության ներկայացուցիչ «Րայդթեք ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ զանգերի կենտրոնից հրաժարվեցին միացնել ընկերության տնօրենին։

Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը հետևյալ կերպ է մեկնաբանում ՌԴ կառավարության որոշումը․ «Վստահ եմ, որ ՀՀ-ին էլ կառնչվի։ Ինչու եմ ասում, որովհետև այսպիսի համակարգերը կենտրոնացված են, և չեմ կարծում, որ առանձնացվի։ Պետք է նշեմ, որ այստեղ շատ բան չի փոխվում, քանի որ երբ իրավապահները դիմում են տաքսի և այլ ծառայությունների, այդ տվյալները ստանում են»։

Արթուր Պապյանի խոսքով՝ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, որ տաքսի ծառայություններ մատուցող օնլայն ընկերություններն օգտատերերի մասին տեղեկությունների լայն շրջանակ ունեն։

Կիբերանվտանգության մասնագետը նշում է՝ օգտատերերի անձնական տվյալները կապիտալիզացնում են նաև Ֆեյսբուքը, Տիկտոկը, Յութուբը, Ինստագրամը և մյուս օնլայն ընկերությունները։ Ըստ Արթուր Պապյանի՝ այս որոշումից հետո իրենից հետաքրքրվում են՝ ջնջե՞լ «Յանդեքսի» հավելվածը, թե՞ շարունակել օգտվել տաքսի ծառայությունից։ Մասնագետը խորհուրդ չի տալիս հրաժարվել օնլայն որևէ տաքսի ծառայությունից, սակայն նշում է խոցելի խմբերի, որոնց անձնական տվյալները կարող են հետաքրքրել իրավապահներին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը մտահոգիչ է համարում, որ ФСБ-ն կարող է հասանելիություն ունենալ ՀՀ քաղաքացիների տեղաշարժի մասին տեղեկություններին։ Իրավապաշտպանը հիշեցնում է՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կան համագործակցության փաստաթղթեր, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակմանը վերաբերող։ Նինա Կարապետյանցը չի բացառում, որ այս տեղեկությունները կհայտնվեն թշնամական կողմի ձեռքում։ Ըստ Նինա Կարապետյանցի՝ ՀՀ իշխանությունները պետք է գործուն քայլեր ձեռնարկեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան