Իրավապահ մարմինները ցուցարարներին չեն հեռացնում ինչն անհասկանալի է․ Տեր Ասողիկ քահանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Մայր Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիների կողմից դիվանատան տարածք ներխուժելու առաջին իսկ օրվանից դիմել է ոստիկանությանը, որը, սակայն, ակցիայի մասնակիցներին չի հեռացրել այնտեղից:
Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը՝ հավելելով, թե դա անհասկանալի է։ 
Նա կարծիք հայտնեց, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների մեղադրանքներն ընդամենը  չարախոսություն  և   բամբասանք են։  «Հերյուրանքները  տարիներ շարունակ շրջանառվում են այն մարդկանց կողմից, որոնք դեմ են Վեհափառ հայրապետին, որոնք արդեն նախանձից ու ատելությունից կուրացել են եւ անձնական շահից բացի, այլ բան չեն կարողանում տեսնել»,-ասաց նա։

Անդրադառնալով Գեղարդի հետ կապված վերջին օրերի աղմուկին, քահանան վստահեցրեց․«Հայոց եկեղեցին ունի մեկ՝ բուն Գեղարդ եւ 1980-ականներին պատրաստված գեղարդի կրկնօրինակը: Դա արվել է այն նպատակով, որ բուն Գեղարդը հափշտակությունից պաշտպանվի: Եվ այն եւս  օրհնվել է եւ սրբացվել»: Տեր Ասողիկի ներկայացմամբ՝  աշխարհում հայտնի է հինգ գեղարդ, բայց   Մայր Աթոռում պահվողն է բնօրինակը։ Լրագրողի հարցին, թե ինչու միաժամանակ  չեն  ցուցադրվում եւ բնօրինակ Գեղարդը, եւ կրկնօրինակը, որպեսզի կասկածները փարատվեն, քահանան արձագանքեց․«Կրկնօրինակի նկարները կան համացանցում: Ցանկացողը կարող է գալ Մայր Աթոռ եւ տեսնել բուն Գեղարդն ու կրկնօրինակը»:  Նա նաեւ հավելեց, որ մասունքի մի մասի նվիրաբերումը նորմալ կարգ է․ «Նույն սկզբունքով Քրիստոսի խաչափայտն  է մասնատվել եւ տարածվել ողջ  քրիստոնեական աշխարհում»,- նշեց քահանան: Հիշեցնենք, որ օրերս մեծ աղմուկ բարձրացավ այն  բանից հետո, երբ  հայտնի դարձավ, որ աստվածամուխ սուրբ Գեղարդից մի փոքրիկ բեկոր 2004թ. նվիրաբերվել է ռուսաց եկեղեցուն: 

Մանրամասները՝ տեսանյութում։