ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը դեմ առ դեմ ձևաչափով կանցկացվի

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի դեմ առ դեմ։ Նա չի նշել՝ արդյո՞ք գագաթնաժողովին կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվում է ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման մեղադրանքների առնչությամբ, գրում է Euronews-ը։

ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի Յոհաննեսբուրգում օգոստոսի 22-ից 24-ը։ Ռամաֆոսան հրավերներ է ուղարկել ասոցիացիայի անդամ երկրների բոլոր ղեկավարներին։

«ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը լինելու է դեմ առ դեմ ձևաչափով: Բոլորս վճռական ենք հանդիպում անցկացնել, երբ կարողանանք ուղղակիորեն շփվել: Մենք երեք տարի դեմ առ դեմ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողով չենք ունեցել: Հետևաբար, կներեք ձեզ հիասթափեցնելու համար, բայց գագաթնաժողովը վիրտուալ չի լինի»,- ասել է Հարավային Աֆրիկայի նախագահը։

Սիրիլ Ռամաֆոսան հայտնել է նաև, որ առաջիկա հանդիպմանը կքննարկվի ԲՐԻՔՍ-ի խմբի ընդլայնման հարցը։

Նշենք, որ որպես Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հարավային Աֆրիկան ստիպված կլինի ձերբակալել Պուտինին, եթե նա հայտնվի երկրում։ Ձերբակալման հրամանը դիվանագիտական երկընտրանք կլինի Պրետորիայի համար, որը Կրեմլի հետ մոտ հարաբերսություններ է ունեցել ապարտեիդի դեմ պայքարի դարաշրջանից սկսած:

Հարավային Աֆրիկան չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ հայտարարելով իր անաչառության մասին և պնդում է երկխոսության կարևորության հարցում։

Տաթև Ֆռանգյան