Թուրքիան իրավունք ունի հարաբերություններ զարգացնել Ուկրաինայի հետ․ Պեսկովը խոսել է ՌԴ-Թուրքիա գործընկերության մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ Մոսկվայի հարաբերություններին՝ նշելով, որ Ռուսաստանը չի կարող դեմ լինել Անկարայի և Կիևի հարաբերությունների զարգացմանը, բայց ցանկանում է հուսալ, որ դրանք ուղղված չեն լինի Մոսկվայի դեմ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, որպես ինքնիշխան պետություն՝ Թուրքիան ունի բացարձակ իրավունք զարգացնելու հարաբերությունները ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ: Բայց, իհարկե, լինելով Թուրքիայի հետ գործընկերներ՝ մենք ցանկանում ենք հուսալ, որ այդ հարաբերությունների զարգացումն ուղղված չի լինի մեր դեմ»,- հայտարարել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն «իսկապես բազմակողմանի են», սակայն մի շարք հարցերի շուրջ կան տարաձայնություններ։

Ըստ Պեսկովի՝ Մոսկվան պայմանավորվածությունների խախտում է ընկալում «Ազովի» գումարտակի հրամանատարների՝ թուրքական կողմից փոխանցումը Կիևին։ Իրավիճակը քննարկվելու է «բարձր ու ամենաբարձր» մակարդակով, Ռուսաստանը կհստակեցնի իր դիրքորոշումը և ակնկալում է Թուրքիայից պարզաբանումներ ստանալ, հավելել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նաև հայտնել է, որ «ազովցիների» վերադարձի հետ կապված իրավիճակը հաշվի է առվելու Թուրքիայի հետ հաջորդիվ տարբեր ոլորտներում պայմանավորվածությունների առումով։ Նա նաև նշել է, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման հեռանկարները կապված չեն «ազովցիների» փոխանցման իրավիճակի հետ։

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա աշխատանքային այցից հետո հայտարարել էր «Ազովի» հինգ հրամանատարների վերադարձի մասին։ Նրանք Թուրքիա էին տեղափոխվել ռուսական գերությունից՝ 2022 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի հետ փոխանակման արդյունքում և պետք է, ըստ պայմանավորվածության, այնտեղ մնային մինչև պատերազմի ավարտը։

Էմմա Չոբանյան