Բացեք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհը․ Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու նոր պայման է առաջ քաշում

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Վիլնյուս մեկնելուց առաջ օդանավակայանում մամուլի ասուլիսում մի շարք հայտարարություններ է հնչեցրել, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ գագաթնաժողովն անցկացվում է այն ժամանակ, երբ ուկրաինական պատերազմը մեծացրել է իր բացասական ազդեցությունը համաշխարհային կայունության և անվտանգության վրա։

«Նման կրիտիկական շրջանում գագաթնաժողովի մասնակիցները ծրագրում են քննարկել շատ կարևոր որոշումներ, որոնք, անշուշտ, կնպաստեն դաշինքի պաշտպանության ամրապնդմանը։ Միաժամանակ, նախատեսվում է դիտարկել ռազմաքաղաքական դաշինքի Մադրիդյան գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ընդունված որոշումները»,-  ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, և որ պատերազմի ավարտն իր ներդրումը կունենա Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

Գագաթնաժողովի օրակարգային մեկ այլ կետ էլ ՆԱՏՕ-ի ընդլայնումն է։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան մի երկիր է, որը միշտ սատարել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացում առաջընթացը կախված է եռակողմ համաձայնագրում արձանագրված հարցերի կատարումից։

Բացի այդ, Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամության հայտի վավերացման նոր պայման է առաջ քաշել։

«Սկզբում ճանապարհ բացեք Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության համար, իսկ հետո մենք ճանապարհ կհարթենք ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հայտի համար, ինչպես արեցինք Ֆինլանդիայի դեպքում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ այսօր Էրդողանը Վիլնյուսում հանդիպելու է դաշինքի գլխավոր քարտուղարին ու Շվեդիայի վարչապետին։ Հուլիսի 11-12-ն էլ տեղի է ունենալու դաշինքի գագաթնաժողովը։

Էմմա Չոբանյան