Թուրքիան վերածվում է ոչ բարեկամ երկրի․ ռուս սենատոր

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Թուրքական իշխանությունների կողմից Ուկրաինային «Ազով» գումարտակի հրամանատարների փոխանցումը վկայում է, որ Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամ պետության։ Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարևը։ Նա Անկարայի որոշումն անվանել է «սադրիչ», գրում է Կոմերսանտը։

«Թուրքական իշխանությունները Կիևին են հանձնել «Ազով»-ի ղեկավարներին, որոնք պետք է Թուրքիայում փաստացի տնային կալանքի տակ լինեին մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը։ Թուրքիան միտումնավոր անտեսել է դա և հանդես եկել Ուկրաինային արագացված կարգով ՆԱՏՕ ընդունելու և Ուկրաինայում անօդաչուների գործարանի կառուցման օգտին»,- ասել է սենատորը։

Նա նշել է, որ դաշինքի ճնշումը, ինչպես նաև հացահատիկային գործարքի փաստացի դադարեցումն այդ քայլի հիմք են դարձել։ Բոնդարևը համոզված է, որ «նույնիսկ հավաքական Արևմուտքի մեծ ճնշման ներքո կարելի է փրկել սեփական դեմքը» և որպես օրինակ նշել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

«Ռուսական կողմը երկար է համբերում, սակայն հասկանում է, թե ովքեր են իրական թշնամիներն ու ընկերները։ Մեզ Թուրքիայի հետ կապում են բազմաթիվ քաղաքական շահերը, ակնհայտ է, որ ԵՄ-ն Թուրքիային չեն վերցնի, իսկ ՆԱՏՕ-ին այն պետք է Սևծովյան  նեղուցները վերահսկելու և Մերձավոր Արևելքն ապակայունացնելու համար»,- հայտարարել է ռուս սենատորը։

Նա Թուրքիային կոչ է արել «մտածել ՆԱՏՕ-ից դուրս գալու և Ռուսաստանի հետ դաշինքի մասին»։ Ըստ գործչի՝ դա փոխադարձ շահավետ է։

Հուլիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա աշխատանքային այցից հետո հայտարարել էր «Ազովի» հինգ հրամանատարների վերադարձի մասին։ Նրանք Թուրքիա էին տեղափոխվել ռուսական գերությունից՝ 2022 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի հետ փոխանակման արդյունքում և, ըստ պայմանավորվածության, պետք է այնտեղ մնային մինչև պատերազմի ավարտը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ քայլն անվանել էր  պայմանավորվածությունների խախտում և նշել, որ Ռուսաստանի իշխանություններին չեն զգուշացրել նրանց փոխանցման մասին։

Էմմա Չոբանյան