Ուզբեկստանի գործող նախագահը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում՝ հավաքելով 87,05% ձայն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, հայտնել է երկրի ԿԸՀ ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաևը, փոխանցում է Tengri news-ը։

Երկրորդ տեղում «Ադոլաթի» («Արդարություն») կուսակցության թեկնածու, Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբախոն Մախմուդովան է՝ 4,43 տոկոս ձայնով, երրորդ տեղում Ուզբեկստանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Ուլուգբեկ Ինոյատովն է՝ 4,02%, չորրորդը հորիզոնականում՝ Էկոլոգիական կուսակցության առաջնորդ Աբդուշուքյուր Խամզաևը՝ 3,74% ձայնով։

Ընտրողների մասնակցությունը կազմել է 79,8% կամ 15,6 մլն ընտրող։

2021 թվականին Ուզբեկստանի նախագահական ընտրություններում Շավքաթ Միրզիյոևը հաղթել էր՝ հավաքելով ձայների 80,31 տոկոսը, ընտրողների մասնակցությունը կազմել էր 80,04 տոկոս։

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվել այն բանից հետո, երբ սահմանադրական փոփոխություններ են կատարվել, որոնցով նախագահի լիազորությունների ժամկետը երկարացվել է՝ 5-ից հասցնելով 7 տարվա։

Տաթև Ֆռանգյան