Ուկրաինայում պատերազմը 1,5 տարում 47,000 ռուս զինվորի կյանք է խլել․ ԶԼՄ-ներ

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Meduza և Mediazona-ն (երկուսն էլ Ռուսաստանում ճանաչված են որպես «օտարերկրյա գործակալներ») հետազոտություն են անցկացրել, որի տվյալների համաձայն՝ Ուկրաինայի հետ պատերազմում զոհվել է Ռուսաստանի մոտ 47 հազար քաղաքացի։ Մասնավորապես, ԶԼՄ-ները հետազոտող Դմիտրի Կոբակովի հետ կարողացել են բարձր ճշգրտությամբ և երկու անկախ մեթոդներով հաշվարկել ռուսական բանակի կորուստները Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմում։

Նշվում է, որ 15 ամիսների ընթացքում՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023-ի մայիսը, զոհերի թիվը կազմել է 47,000 մարդ։ Սա երեք անգամ ավելին է, քան Աֆղանստանում պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի կորուստները (1979-1989 թթ.), և ինը անգամ ավելի, քան ռուսական զորքերի կորուստներն առաջին Չեչենական հակամարտության ժամանակ (1994-1996 թթ.):

2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ուկրաինայում մահացած ռուսների մասին պաշտոնական բաց վիճակագրություն չկա։ Այն պարզելու համար օգտագործվել է երկու աղբյուր։ Առաջինը Ժառանգական գործերի ռեեստրն է՝ բացված Ռուսաստանի քաղաքացիների կողմից իրենց մահացած հարազատների համար, երկրորդը Ռոսստատի տվյալներն են մահացության վերաբերյալ, որոնք ստացվել են պաշտոնական հարցմամբ՝ միայն 2022 թվականի համար։

Ըստ ուսումնասիրության՝ 2023 թվականի մայիսի 27-ի դրությամբ՝ ռուսական կողմից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 47 հազար մարդ (ավելի հստակ՝ 95 տոկոս հավանականությամբ՝ այդ թիվը տատանվում է 40-ից 55 հազարի սահմաններում)։

Հավելենք, որ BBC-ի ռուսական ծառայությունն ու Mediazona-ն էլ իրենց հաշվարկն են անում զոհվածների թվի վերաբերյալ։ 2023 թվականի հուլիսի 7-ի դրությամբ՝ դրանում 27,4 հազար մարդ կա՝ հաստատված անուններով։

Էմմա Չոբանյան