ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Ջո Բայդենն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հեռախոսազրույց են ունեցել։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հարցերի շրջանակ, որոնց ՆԱՏՕ-ի ղեկավարներն անդրադառնալու են գագաթնաժողովում, հայտնել իրենց համատեղ հանձնառությունը՝  շարունակելու աջակցել Ուկրաինային և վերանայել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ջանքերը։

«Նախագահ Բայդենը նաև իր ցանկությունն է հայտնել հնարավորինս շուտ ողջունել Շվեդիային ՆԱՏՕ-ում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հետ կապված իրավիճակը, դաշինքին Շվեդիայի անդամակցության հեռանկարները, Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը, ԵՄ-ին Անկարայի լիիրավ անդամակցության գործընթացը։

Թուրքական կողմի համաձայն՝ նախագահները պայմանավորել են Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում  ​​հանդիպում անցկացնել՝ մանրամասն քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։

Էրդողանը նաև նշել է, թե «սխալ է Թուրքիային F-16-ի մատակարարումը կապել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ»։

Նա նաև ընդգծել է, որ Անկարան հավատարիմ է ԵՄ անդամակցության հարցում սկզբունքային և ազնիվ վերաբերմունքին ու հույս հայտնել, որ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ԵՄ առաջատար երկրները հստակ և ուժեղ ազդանշան կտան միությանը Թուրքիայի անդամակցությանն աջակցության հարցում։

Հավելենք, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը։

Էմմա Չոբանյան