Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հնարավոր կլինի քննարկել միայն պատերազմի ավարտից հետո

Լուրեր

18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:03
Միրզոյանը և Մանտաս Ադոմենասը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցեր
18.12.2025 | 20:03
«Կյանքի և մահվան խնդիր է»․ Տեր Վրթանեսին պետք է շտապ վիրահատեն
18.12.2025 | 19:58
Շշով հարված` Մայր տաճարի մուտքի մոտ. ժամերգությունից հետո քաշքշուկ սկսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 19:51
Օպերատիվ տեղեկություններ ունենք. ոստիկանապետը` մեծաթիվ ոստիկանների ներկայության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 19:39
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
18.12.2025 | 19:39
ԱՄՆ-ը հաստատել է Թայվանին ռեկորդային՝ 11,1 միլիարդ դոլարի զենքի մատակարարման գործարքը
18.12.2025 | 19:26
Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները
18.12.2025 | 19:15
Նավթային շրջանն ավարտվում է. Ադրբեջանը 2027-2035 թվականներին կբախվի խորը ճգնաժամի. հետազոտություն
Բոլորը

Ուկրաինան դեռևս պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կկարողանա դիտարկել Ուկրաինայի անդամակցության հարցը միայն պատերազմի ավարտից հետո։

Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ թեև վաղաժամ է համարում դաշինքին Ուկրաինայի անդամակցության քննարկումը, սակայն ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն Կիևին տրամադրել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմին վերջ տալու համար անհրաժեշտ զենքերը։

«Չեմ կարծում, որ հիմա է պետք անդամակցել ՆԱՏՕ-ին, երբ պատերազմ է, կա միակարծություն Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու կամ չընդունելու հարցի շուրջ»,- ասել է Բայդենը։

Նա նաև հավելել է, որ այդ հարցը մանրամասն քննարկել է նախագահ Զելենսկիի հետ և խոստացել, որ ԱՄՆ-ը կշարունակի Կիևին զենք մատակարարել այնպես, ինչպես դա անում է Իսրայելի համար։

«Կարծում եմ, որ մենք պետք է ռացիոնալ ճանապարհ հարթենք, որպեսզի Ուկրաինան կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ մինչ պատերազմը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու խոստում տալու պահանջները, քանի որ դաշինքը դռները բաց պահելու քաղաքականություն է վարում։

Տաթև Ֆռանգյան