Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայում ուշադրությամբ հետևելու են Էրդողան-Զելենսկի բանակցություններին

Լուրեր

24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
Բոլորը

Մոսկվան ուշադիր հետևելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցություններին, Կրեմլի համար հետաքրքիր է իմանալ՝ ինչ է քննարկվելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, մենք ուշադրությամբ հետևելու ենք այդ բանակցությունների արդյունքներին։ Մենք պահպանում ենք մեր կառուցողական գործընկերային հարաբերություններն Անկարայի հետ, գնահատում ենք այդ հարաբերությունները և զգում փոխադարձությունը թուրքական կողմից: Ուստի, իհարկե, մեզ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ են քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկիի միջև։ Դա կարևոր է»,- ասել է լրագրողներին Պեսկովը։

Նա նշել է, որ Էրդողանը բազմիցս մեծ ջանքեր է գործադրել ուկրաինական հակամարտության համատեքստում տարբեր խնդիրների լուծման համար, միջնորդական դեր է կատարել, և այդ դերը բարձր է գնահատվել Ռուսաստանի նախագահի կողմից։

Հավելենք, որ Զելենսկին այսօր մեկնել է Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Էրդողանն ու Զելենսկին առանձնազրույց կունենան, նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ կանցկացնեն։ Քննարկվելու են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները, հիմնական թեման լինելու է սևծովյան հացահատիկային գործարքը, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։

Էմմա Չոբանյան