Ոստիկանությունն օգտագործվելու է որպես մահակ՝ քաղաքացիների և հասարակության դեմ․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
Բոլորը

Երբ նրանք, ովքեր ժամանակին բռնություն են կիրառել և հայտնի են մարդուն ոչ վայել իրենց վարքագծով, և այսօր ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլ նաև ստացել են ավելի բարձր կոչումներ ու պաշտոններ, ու դրան զուգահեռ տեղի են ունենում նոր միջադեպեր՝ քաղաքացիների հետ կապած, ապա ակնհայտ էր, որ ինչ-որ պահի ականատես ենք դառնալու շատ ավելի մեծ ծավալի խնդիրների։ Մասնավորապես հիմա գործը հասել է նրան, որ փաստաբաններին են սկսել բռնության ենթարկել։ Ակնհայտ էր, որ սա գեներացվելու է։ Այս մասին այսօր «Ոստիկանական բռնությունների աճը՝ ոչ արդյունավետ բարեփոխումների հետևանք» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ 2018թ․-ից հետո տևական ժամանակ չբարեփոխված ոստիկանության գործողությունները շատ դեպքերում՝ բավականին ծանր միջադեպերի ժամանակ բավականին ադեկվատ էին, համաչափ, իրենց գործառույթներին համապատասխան։

«Սա նշանակում է, որ ոստիկանությունն ի վիճակի է այդպիսի գործողություններ իրականացնելու։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ համակարգից չեն հեռացվում որոշ ոստիկաններ կամ փոփոխությունների չեն ենթարկում այս ոստիկանությանը։

Ես համոզմունք եմ հայտնել, որ դրա պատճառն այն է, որ այս իշխանությունը ենթադրում է, թե ինչ-որ պահի կարիք է ունենալու այնպիսի ոստիկանության, որը կկատարի ապօրինի հրահանգներ, ինչպես նախկինում։

Ավելացել են այդպիսի դեպքերը և դեռ ավելանալու են, երբ ոստիկանությունն օգտագործվում է քաղաքացիների և հասարակության՝ դեմ որպես մահակ»,- ընդգծեց Կարապետյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։