Մոսկվայում հարձակվել են փաստաբան Պոնոմարյովայի վրա

Լուրեր

14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարձակում է իրականացվել Մոսկվայի մարզի իրավաբանների ասոցիացիայի անդամ Ելենա Պոնոմարյովայի վրա։ Այս մասին հայտնել են ասոցացիայից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ տեղեկությունների՝ Մոսկվայում հուլիսի 6-ին հասարակական տրանսպորտի կանգառում անհայտ տղամարդը կանաչ ներկ է լցրել կնոջ վրա, փաստաբանը մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է աչքի ցանցաթաղանթը։ Պոնոմարյովան վստահ է, որ հարձակումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ։

Ավելի վաղ, ըստ պաշտպանի, նա սպառնալիքներ է ստացել մեսենջերներում, ինչը վկայում է, որ նրան հետևել են, նրա մեքենան ցողել են չմաքրվող ներկով, ինչը զգալի վնաս է հասցրել Պորոմարյովային։ Իրավապահ մարմիններին ուղղված դիմումն արդյունք չի տվել, մեղավորները չեն բացահայտվել։

Նշվում է, որ իրավիճակը Փաստաբանների պալատի և Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարության ուշադրության կենտրոնում է։ Մոսկվայի շրջանի պալատի խորհուրդն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում հայտարարություն կփոխանցի քննչական իշխանությունների ղեկավարությանը՝ պահանջելով հանցանքների մանրակրկիտ հետաքննություն։