Զելենսկիի հետ բանակցություններից հետո Էրդողանը կարող է հանդիպել Պուտինին

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքական A Haber-ը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թուրքիա այցի վերաբերյալ հրապարակում է արել՝ հայտնելով նաև ՌԴ նախագահ Վլադիր Պուտինի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպման մեծ հավանականության մասին։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն այն առաջնորդներից է, որն  ամենաշատն է  հանդիպել ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմում իր միջնորդական ջանքերի շրջանակում Թուրքիան շարունակում է կողմերի միջև շուտափույթ հրադադար ապահովելու առաջարկներ ներկայացնել։

«Հավանական է, որ Զելենսկիի հետ բանակցություններից հետո նախագահ Էրդողանը դեմ առ դեմ կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հանդիպումը կարող է կայանալ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ռուսաստանում: Դրա հավանականությունը մեծ է»,- գրում է լրատվամիջոցը։

Հավելենք, որ Զելենսկին այսօր մեկնել է Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Էրդողանն ու Զելենսկին առանձնազրույց կունենան, նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ կանցկացնեն։ Քննարկվելու են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները, հիմնական թեման լինելու է հացահատիկային գործարքը, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Քննարկման առանցքում կլինեն նաև երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր։

Էմմա Չոբանյան