Վանի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին անհետացման վտանգի տակ է

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Վանի Բաշքալե շրջանի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին անհետացման վտանգի տակ է, գրում է Gercek news-ը։

Նշվում է, որ նախկինում հայկական եկեղեցին օգտագործվել է որպես ոստիկանական բաժանմունք, գանձագողերի կողմից ավերվել, իսկ հիմա օգտագործվում է որպես գոմ։ Չորրորդ դարով թվագրվող տեղանքը համարվում է Սուրբ Բարդուղիմեոսի թաղման վայրը։

Եկեղեցին կարևոր նշանակություն ունի հայ համայնքի համար և օգտագործվել է տեղի հայերի կողմից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: Սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին լքված է։ Մինչև 2013 թվականը որպես ոստիկանական բաժանմունք օգտագործված վանքը զգալի վնաս է կրել: Թեև ոստիկանական բաժանմունքը տեղափոխվել է 2013 թվականին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել պատմական նշանակության այս շինությունը վերականգնելու համար։ Թեև այն գտնվում է Թուրքիայի Մշակույթի և ազգային կրթության նախարարության իրավասության ներքո, վերականգնման աշխատանքներ այստեղ չեն արվել՝ չնայած խոստումներին։

Հայկական եկեղեցու աստիճանական անհետացմամբ աճում են Ալբայրաքի գյուղացիների մտահոգությունները։ Բնակիչները հետևում են, թե ինչպես են մոտակա գյուղերից վանք բերում կենդանիների՝ վնասելով դրա կառույցները։ Որոշ կենդանիների տերեր նույնիսկ եկեղեցին օգտագործում են որպես գոմ։ Գյուղացիները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Վանում բնակվող հնագետ Ռիդվան Յիգիթն ուշադրություն է հրավիրում տարածաշրջանում պետական ոչ բավարար աջակցության պատճառով բազմաթիվ պատմական շինությունների ոչնչացման վրա։ Նա ընդգծել է արժեքավոր մշակութային կոթողները պաշտպանելու համար նախագծերի, հետազոտությունների և ֆինանսավորման կարևորությունը:

Էմմա Չոբանյան